3029 դիտում
10:23 26-08-2020
Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան [url=https://www.foxnews.com/world/belarus-opposition-leader-interview]Fox News[/url] հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անթույլատրելի է «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս շաբաթ կրկին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մտավախություններ առաջացնելով, որ Մոսկվան կարող է միջամտել Բելառուսի գործերին:
Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ակտիվիստները ոչ արևմտամետ են, ոչ էլ հակառուսական տրամադրություններ ունեն․ իրենց երկիրն ինքնիշխան է։
«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք։ Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել ժողովրդավարական երկրում, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա»,- ասել է նա։
Հարցին, թե մեկ տարի առաջ կզարմանար, եթե իրեն տեսներ այն կարգավիճակում, որում այսօր հայտնվել է, նա ժպիտով դրական պատասխան է տվել։
«Իհարկե։ Ես իմ մեջ այնպիսի ուժ գտա, որը չէի կարող պատկերացնել, որ ունեմ»,- պատասխանել է նա։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ու ընդդիմադիրների կողմնակիցների հանրահավաքները Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում շարունակվում են օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
17:26 06-12-2023
Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա. ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
796 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
772 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
757 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել