211652_close_icon
views-count1353 դիտում article-date 19:52 25-08-2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին

«Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ մեր բարեկամ վրաց ժողովրդին: Կիսելով այս ծանր վիշտը` զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր