211652_close_icon
views-count1250 դիտում article-date 17:59 25-08-2020

Տոկիո2020-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը

<< Տոկիո – 2020 >> -ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1 –ից հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը: Նախատեսվում է, որ այն կտեղադրվի օլիմպիական թանգարանում, որը գտնվում է ազգային նոր մարզադաշտի հարևանությամբ: Թանգարանում ցուցադրված են Ճապոնիայում անցկացված երեք օլիմպիական խաղերի ` << Տոկիո -1964 >>, << Սապորո- 1972 >> և << Նագանո -1998 >> -ի նմուշները: Այցելուների թիվը սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է ամրագրել նախապես։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի Ֆուկուսիմայում, ջահը կարճ ժամանակ ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն որոշեց փակել մուտքը այցելուների համար։ Կրակի գտնվելու վայրը անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի է պահվում։

Նմանատիպ նյութեր