211652_close_icon
views-count1629 դիտում article-date 11:49 25-08-2020

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել․ փաստացի բուժում է ստանում 20 մարդ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 38 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 186 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9314 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր