211652_close_icon
views-count33133 դիտում article-date 11:35 25-08-2020

Երևանում 27-ամյա վարորդի կողմից BMW-ով վրաերթի ենթարկված հետիոտնը ժամեր անց հիվանդանոցում մահացավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ, օգոստոսի 24-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված Երևանի բնակիչ 75-ամյա Զ․ Բաբայանը գիտակցության չգալով մահացել էր։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/24/1162942/]Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում 27-ամյա Կարեն Մ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 65-70 տարեկան կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո դեպքի մասին ահազագնել է Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Արմեն Նանուշյանն ու Մանուկ Սիմոնյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր