211652_close_icon

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

views-count1612 դիտում article-date 12:29 25-08-2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում: Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ և բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջև ձևավորվել են անկեղծ երկխոսություն և արդյունավետ գործակցություն: Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Նմանատիպ նյութեր