211652_close_icon
views-count39802 դիտում article-date 16:05 24-08-2020

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում․ մի ամբողջ գյուղ 3 օր է հոսանք չունի․ թեժ գծից ասում են՝ «օնլայն գրանցվեք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 24-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստեցել Կոտայքի մարզի Քասախ գյուղից։ Ահազանգողները հայտնում են որ 3-4 օր է գյուղը հիշեցնում է 90-ական թվականների մութ ու խավար տարիները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում են․ «Էս ձևի անտերությո՞ւն կլինի, որ մեր համայնքում է տիրում։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում «քոռ բու դառնաս»։ 3-4 օր է լույս չունենք, զանգում ենք է՛լ թեժ գիծ, է՛լ համապատասխան մարմիններին։ Բոլորը, ասես՝ ուղեղների մեջ նույն չիպը դրած լինեն՝ «Ձեր բողոքը հայտնեք օնլայն եղանակով»։ Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոնավոր վճարումները կատարում ենք։ Մեկ օր հանկարծ ուշացնենք՝ սև թղթի նման գալիս-չոքում են դռներս։ Բա հիմա 3-4 օր է՝ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող գյուղն առանց հոսանքի է։ Սննդամթերքը փչացել է։ Ո՞վ է փոխհատուցելու մեր կրած վնասը։ Էլեկտրացանցից էլ հույս չունենք։ Դրանք, ոնց որ, ավելի շատ մեզ վնաս տան, քան օգուտ։ Հույսներս Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էր, ով խոստացել էր՝ հարցը կարգավորել, բայց էն էլ՝ տեղափոխեցին այլ գործի, ու հիմա չգիտենք՝ ում դիմենք։ Խնդրում ենք, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուները վերջապես երկար տարիներ չկարգավորվող խնդիրը լուծեն։ Հակառակ դեպքում՝ կարող ենք պնդել, որ մեր գյուղը էլէկտրացանցի մեղքով հայտնվել է գլոբուսից դուրս։ Ուզում ենք նաև դիմել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, որպեսզի նա հետևողական լինի այս հարցում, քանի որ համավարակի այս պայմաններում մենք անգամ չենք կարող պահպանել պարետի հանձարարականները, այդ թվում սանիտարահիգիենիայի կանոնները»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր