211652_close_icon
views-count114628 դիտում article-date 11:56 24-08-2020

Արտակարգ իրավիճակ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում․ բնակիչներն ասում են՝ «Կամաց-կամաց համոզվում ենք, որ ներկայիս իշխանությունները չեն տարբերվում, իրենց ասած՝ նախորդ հանցավոր իշխանություններից»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Շուրջ 20 օրից ավելի Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ 7 շենքի և հարակաից շենքերի ու սեփական տների բնակիչները փորձում են պայքարել, ըստ իրենց հայտարարության՝ բնակիչների կարծիքը հաշվի չառած և բազմաբնակարանային-բազմահարկ շենք կառուցելը դադարեցնելու համար։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր բնակիչները հավաքվել են Աղբյուր Սերոբի փողոցում և պահանջում են որպեսզի կառուցապատողները դադարեցնեն աշխատանքները։ Այս պահին շինարարության վայր են ժամանել նաև Ոստիկանության մեծ թվով ծառայողներ։ Բնակիչներն ասում էին․ «Երբ Հայաստանում սկսվեց Թավշյա հեղափոխությունը, մենք միացանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, քանի որ հոգնել էինք նախորդ իշխանությունների կողմից իրականացված մի շարք անարդարություններից ու անօրինականություններից։ Հավատով էինք նրանց հետ ճանապարհ փակում, նստացույց ու քայլերթ անում, բայց ի՞նչ իմանայինք, որ ներկայիս քաղաքապետը, ով ամեն ինչին նայում է սերիալային աչքերով, կարհամարհի մի ամբողջ թաղամասի բնակիչների պահանջը։ Իսկ մենք շատ բան չենք պահանջում։ Ցանկանում ենք՝ սովետական տարիներից հայտնի Ժամացույցի մանկապարտեզը, որը հիմա մրջնի աշխատասիրությամբ քանդում են, ու տեղը կառուցելու են սկզբից 16 հետո 14 հետո 10 հարկանի շենք, չկառուցեն, այլ այդ հատվածը կարող են վերածել գեղեցիկ այգու իր խաղահրապարակով։ Վարչապետն ասում էր, թե 2050 թվականին Հայաստանում տնկվելու է 5 միլին ծառ, իսկ էս տնաքանդները, մենք տեսանք՝ շինտեխնիկան բերին-մտցրեցին տարածք, 2 օրում էլ 50-60 տարվա մի քանի ծառեր տապալեցին։ Շինարարության տարածքում պլակատ են կպցրել, որի վրա գրված է «ավելի բարեկարգ Երևան»։ Ճիշտ կլինի՝ մեծն քաղաքապետ Հայկ Մարությանը պլակատի վրա գրեր՝ «ավելի անապատացված Երևան»։ Հարց ենք ուղղում պատկան մարմիններին՝ Աստված չանի՝ եթե հանկարծ նշված վայրում արտակարգ դեպք լինի, հրշեջ խմբերը ո՞նց են մտնելու- կատարեն իրենց աշխատանքները, ո՞նց են բնակչներին տարհանելու։ էդքան բան, տեսնես, հաշվի առե՞լ են, թե՞ ոչ։ Անզեն աչքով էլ երևում է, որ հաստատ հնարավոր չի»։ Կառուցվող շենքի հարևանությամբ սեփական տների բնակիչներն էլ զարմացած հարց են ուղղում Երևանի քաղաքապետին ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին․ «Էդ ո՞նց է լինում, որ մեր սեփական տները, որտեղ մի քանի սերունդ է ապրել, նախագծում չկան։ Մեր տան տարածքները ձևակերպված են որպես կանաչ գոտի։ Այդ տեղեկությունը մինչև հիմա չենք կարողանում պարզել, արդյո՞ք հավաստի է, թե՞ ոչ։ Չգիտենք էլ՝ ում դիմենք։ Կամաց կամաց համոզվում ենք, որ նախորդներից ոչ մի բանով չեք տարբերում։ Բոլորդ էլ նույն «սանրի կտավն» եք, նույն «աղբը», տարբեր գույնի «գառշոկի» մեջ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր