211652_close_icon
views-count2751 դիտում article-date 09:41 24-08-2020

Օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 25-ին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը: Այցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Նմանատիպ նյութեր