211652_close_icon
views-count56025 դիտում article-date 13:11 23-08-2020

4 ամսական երեխայի մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն էլ ներկայացրել է իր պարզաբանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, որով 4 ամսական աղջկա մահվան մեջ ծնողները մեղադրում էին. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Սիսիանի բժիշկներին: Հրապարակումից կարճ ժամանակ անց . «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից պարզանում է փոխանցվել [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color], որը ներկայացնում է ստորև. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն լուռ ցավում է յուրաքանչյուր մահացած երեխայի համար, սակայն այս դեպքում հարկ ենք համարում արձագանքել մի դեպքի մանրամասներին ու տալ մեկնաբանություններ: Օգոստոսի 19-ի գիշերը Սիսիանի հիվանդանոցից «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են կապվել ու տեղեկացրել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 4 ամսական մի երեխա, ում մոտ առկա է եղել անհանգստություն, դժվար շնչառություն և նկատվում է վիճակի վատացում ու խնդրել են շտապ օգնություն: «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները, կենտրոնի ռեանիմոբիլով անմիջապես մեկնել են Սիսիան և երեխային շտապ տեղափոխել Երևան: Օգոստոսի 20-ին գիշերը՝ ժամը 02:00-ին երեխան ծանր վիճակում ընդունվել է վերակենդանացման բաժանմունք: Մի քանի ժամ անց շնչառական անբավարարության պատճառով երեխային միացվել է արհեստական շնչառության սարք: Ըստ մոր խոսքի, երեխան հիվանդ է եղել 6 օր: Կենտրոնում անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, ախտորոշվել է սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտերստիցիալ թոքաբորբ, շնչառական անբավարարություն |||, ցնցումային համախտանիշ, անբավարար փարթամություն: Կատարվել է նաև COVID-19 թեստավորում, որը բացասական է եղել: Արվել է հնարավոր բոլոր հետազոտությունները, ռենտգեն ու նեղ մասնագետների խորհրդատվություններ: Կատարվել է ողնուղեղային պունկցիա՝ նեյրոինֆեկցիայի ախտորոշման նպատակով: Ամբողջ ծավալով կատարվել է ինտենսիվ բուժում: Մամուլում շրջանառվող լուրերը, թե երեխայի վիճակի մասին բժիշկները ինչպես հարկն է չեն տեղեկացրել ծնողներին՝ անհեթեթություն է: Օրը մի քանի անգամ երեխայի հորն ու մորը ներկայացվել է նրա ծանր վիճակի մասին՝ անձամբ բաժանմունքի ղեկավարի կողմից: Բացի այդ ծնողները նաև տեսակցել են երեխային, իմացել վիճակի ծանրության մասին և տեսել, որ երեխան շնչում է արհեստական շնչառության սարքով և բնական է, որ այս դեպքում երեխան հոր հետ խաղալ չէր կարող, ինչպես նշվում է հրապարակումներում։ Օգոստոսի 22-ին, ժամը 12-ին երեխայի մոտ ցնցումների ֆոնի վրա արձանագրվել է կենսաբանական մահ, որի մասին բաժանմունքի վարիչը՝ տնօրենի ներկայությամբ տեղեկացրել է երեխայի տատիկին: Հնչում է անհամաձայնություն, թե հիվանդանոց եկած հարազատների հետ բժիշկները չեն հաղորդակցվել ու ներկայացրել մանրամասներ: Կրկնում ենք, բժիշկները շփվել ու շփվում են ծնողների հետ, նրանց բացակայության դեպքում նոր միայն տատիկ, հորաքույր, մորաքույր և այլն: Շուրջ 10 հոգով այսօր խախտելով կարանտինայիվ վիճակը, հարազատները բարձրացել են վերակենդանացման բաժանմունք, տնօրենը լսելով նրանց բողոքներն ու դժգոհությունները հստակեցրել է հետագա քայլերը՝ տեղեկացնելով, որ դին պետք է գնա դատաբժշկական փորձաքննության և հարազատների հարցերին պատասխան կարող են տալ միայն իրավապահ մարմինները: Հարազատներին հորդորվել է դադարեցնել աղմուկն ու դժգոհության գործողությունները՝ չխոչընդոտել բաժանմունքի աշխատանքը, ինչը հարազատների մոտ առանձին դժգոհություն է առաջացրել: Իրավիճակից ելնելով ստիպված ենք եղել կանչել ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի չխանգարեն մյուս երեխաների բուժման պրոցեսին։ Ցավում ենք երեխայի մահվան հետ կապված, սակայն ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմը կատարել է առավելագույնը՝ երեխայի կյանքը փրկելու համար։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/22/1162841/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամեր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել էր 4 ամսական աղջիկ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի հարազատներն ասում էին. «Առաջին հերթին, ուզում ենք մեր խնդրանք-բողոքը ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի հետևություններ անի, թե ինչպիսի անհարգալիք վերաբերմունք է տիրում «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երեխային մի քանի օր առաջ ռեամոբիլով Սիսիանից տեղափոխել ենք «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մի քանի օր շարունակ գիշերել ենք հիվանդանոցի բակում, որպեսզի երեխայի առողջական վիճակի մասին ամեն մի տեղեկություն շուտ իմանանք: Անգամ երեք հեռախոսահամար ենք տվել բաժնի վարիչ տիկին Չոբանյանին: Մեկ օր առաջ տղաս այցելել է հիվանդանոց և տեսել երեխային, ով բավականին աշխույժ է եղել, ոտքերն ու թաթիկները թափ է տվել, խաղացել պապայի հետ: Մեկ օր առաջ էլ մայրը հերթական կաթն է բերել երեխային, սակայն հիվանդանոցում ոչ միայն հրաժարվել էին կաթը վերցնել, այլև ասել էին, «թե ով է ձեզ ասել, որ էսօր կաթ բերեք: Երեխան շատ վատ վիճակում է»: Տեղեկացրեցին, որ երեխան մահացել է: Եվ հստակ պատասխան ստանալու նպատակով փորձեցինք հանդիպել տիկին Չոբանյանին, սակայն նա ոչ միայն հրաժարվեց, այլև անվտանգության աշխատակիցների միջոցով մեզ տեղեկացրեց, որ ինքը ոչ մեկի հետ չի ցանկանում հանդիպել, միայն երեխայի մահվան մասին մի քանի բառով կխոսի մոր հետ: Պատկերացնում ե՞ք մոր վիճակը, իսկ մեր հետ, որ երեխայի տատիկն ենք, հորաքույրը, բաժնի վարիչը չի ուզում հանդիպել: Գլխավոր տնօրեն պրն Դալլաքյանի վերաբերմունքից էլ զայրացած, ու զարմանում ենք, որ նման հիվանդանոցի տնօրենը բժշկին ոչ հարիր պահվածք է ցուցաբերում: Մենք նաև խնդրում ենք առողջապահության նախարար Ա. Թորոսյանին, որպեսզի նաև «Սիսիանի» հիվանդանոցով զբաղվի, քանի որ երեխային այդ օրը գցելու մեջ մեղքի իրենց բաժինն ունի նաև այդ հիվանդանոցը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր