211652_close_icon
views-count6561 դիտում article-date 22:19 22-08-2020

Ո՞ր դեպքում աշակերտը կարող է չհաճախել դպրոց. ԿԳՄՍ փոխնախարար

Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը՝ վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը՝ վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով։ Մասնավորապես, երեխան դպրոց չի հաճախելու եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝ -սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի․ -տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ․ -տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից: Այն սովորողների համար, որոնց ուսուցումը առկա եղանակով ցուցված չի լինի, կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից: Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը»,- գրել է նա։ Անդրեասյանը կցել է նաև հիվանդությունների [url=http://escs.am/files/files/2020-08-21/4250f6dff17e23ea6ee70d816bec0d9b.pdf?fbclid=IwAR3jdyYk7gT0V8SZZiSKtcAKb8ySbX1IRRp8w22u0dupTqh_6FVVjKo92Rw]ցանկը[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր