211652_close_icon
views-count2230 դիտում article-date 23:40 22-08-2020

Գևորգ Դանիելյան. Ցավում եմ, որ ՍԴ շուրջ զարգացումների առնչությամբ իմ մոտեցումներում առանձնացվել են հրապարակման համար ոչ ենթակա ձևակերպումներ

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավում եմ, որ ՍԴ շուրջ զարգացումների առնչությամբ իմ մոտեցումներում առանձնացվել են հրապարակման համար ոչ ենթակա ձևակերպումներ, որոնք կարող են ընկալվել, թե ես որևէ կերպ իբր կասկածի տակ եմ դրել իրավագիտության դոկտոր Վահրամ Ավետիսյանի մասնագիտական կամ մարդկային հատկանիշները։ Կարճ արտահայտվեմ` այդպես չէ, մենք կարող ենք իրարամերժ դիրքորոշումներ ունենալ, ինչը երբեք չպետք է ընկալվի անձնական հարթությամբ։ Որևէ մեկին խորհուրդ չէի տա առիթավորվել, այս հարթությամբ իրենք անելիք չունեն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր