211652_close_icon
views-count2063 դիտում article-date 23:56 22-08-2020

Հրդեհ Սվերդլով գյուղում

Օգոստոսի 22-ին, Ժամը 09:15-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սվերդլով գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։51-ին, մարվել՝ 10։46-ին։ Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և ամառային խոհանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 14 քմ)։

Նմանատիպ նյութեր