211652_close_icon
views-count9842 դիտում article-date 21:02 22-08-2020

Լուկաշենկոն կարգադրել է փակել գործադուլներ անող բոլոր ձեռնարկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Գրոդնոյում հրավիրած հանրահավաքում ելույթի ժամանակ կարգադրել է օգոստոսի 24-ից փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները Նրա խոսքերով, «եթե ինչ-որ մեկն իսկապես չի ցանկանում աշխատել, ապա շրջանների ղեկավարները չպետք է նրանց ստիպեն, որ աշխատեն: Հենց որ մարդկանց փուքսը իջնի, կմտածենք, թե նրանց տեղը ում աշխատանքի հրավիրենք»: Բելառուսական մի շարք հիմնարկություններ ավելի վաղ հաղորդել էին, որ իրենց աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ կանգնեցված է ձեռնարկությունների արտադրական գործունեությունը։ Դրան հակառակ՝ երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի խոսքով՝ տնտեսության խթանիչ ուժ համարվող բոլոր կազմակերպություններն այժմ աշխատում են նահանգային ռեժիմով։ Ժողովրդավարական արհմիությունների բելառուսական կոնգրեսում արդյունաբերական հսկաները գործադուլի հանձնաժողովներ են ստեղծում, իսկ Գործադուլի ազգային հանձնաժողովի ձևավորումը մոտ ապագայում կլինի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր