1765 դիտում
14:35 22-08-2020
Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ․ Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/danioanis/posts/10222052329754348]գրում է[/url]․ «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ՝
– Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ։
– ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։
Մոդելի մանրամասները խորապես դեռ չեն քննարկվել։ Ստեղծվելիք դատարանը երևի կկոչվի «Գերագույն»: Դեռևս հստակ չէ նաև այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները:
Երկար մտածելուց ու այլ ՀԿ-ների հետ քննարկելուց հետո որոշեցի կողմ քվեարկել այս որոշմանը: Հավատացած եմ, որ փոփոխության վերջնական ընդունման դեպքում արդարադատությունը և, մասնավորապես, սահմանադրական արդարադատությունը ավելի հասու և արդյունավետ կդառնա»:
Նմանատիպ նյութեր
3123 դիտում
10:50 21-06-2018
ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»
7894 դիտում
22:46 22-10-2018
Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան
Այս բաժնից
772 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International
1435 դիտում
17:29 18-01-2025
Քննարկվել են բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ
922 դիտում
17:13 18-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին