211652_close_icon
views-count1873 դիտում article-date 11:35 22-08-2020

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել, փաստացի բուժում է ստանում 18 մարդ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 33 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 114 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8797 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր