211652_close_icon
views-count1581 դիտում article-date 12:11 21-08-2020

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել. վարակվածների ընդհանուր թիվը 268

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8683 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր