211652_close_icon
views-count1315 դիտում article-date 09:01 21-08-2020

Ընտրական օրենսգրքի քննարկումներն ավարտին են մոտենում. ինչ որոշում կկայացվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենան Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հերթական քննարկումները, որոնք այս անգամ նվիրված կլինեն ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ թեմային: Սա արդեն թվով չորրորդ հանրային քննարկումն է: Քննարկումները նախաձեռնել է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 18-ի քննարկումն առնչվում էր ընտրական ցուցակներին։ Ընտրական ցուցակների առնչությամբ ներկաները փաստել էին, որ տարիներ շարունակ մտահոգություններ են հնչել, որ ընտրական ցուցակները բավականին ուռճացված են: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ընտրական ցուցակներն ունենան որոնման հնարավորություն: Բանն այն է, որ այժմ էլ հնարավոր է ընտրական ցուցակներում որոնում կատարել, սակայն տեսականորեն հնարավոր է, որ ոստիկանությունն այնպիսի ձևաչափով ընտրական ցուցակները հրապարակի, որ հնարավոր չլինի որոնում կատարել: Տեղեկացանք, որ առաջարկվում է նաև փոստային ծառայության ծանուցումը փոխարինել այլ ձևերով, օրինակ` հեռախոսային հաղորդագրություններով: Առցանց քննարկումները կավարտվեն օգոստոսի 25-ին, և վերջին քննարկումը նվիրված կլինի ԱԺ կանոնակարգին: Դրանից հետո կամբողջացվեն հանրային քննարկման արդյունքները, և նախագիծը կներկայացվի հանրային քննարկման»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր