211652_close_icon
views-count5670 դիտում article-date 00:13 21-08-2020

Իրավիճակն Ամուլսարում գերլարված է. այս պահին պահնորդներն ուզում են տեխնիկա մտցնել տարածք․ ՀԲՃ

Իրավիճակն Ամուլսարում գերլարված է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը։ «Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։ Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։ Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»,- ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա էր տեղի ունենում Երևանում։ Ակցիայի մասնակիցներն ավտոերթով Ջերմուկից եկել էին Երևան։ Ակցիայի մասնակից, Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը [color=#EF2929]Tert.am[/color]-nի հետ զրույցում նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն, օգտվելով առիթից, որ Ջերմուկի բնակչության 80 %-ը Երևանում է, հարձակվել է խաղաղ բնակչության վրա և նրանց դեմ են դուրս եկել կանայք և երեխաները։

Նմանատիպ նյութեր