211652_close_icon
views-count2245 դիտում article-date 22:54 20-08-2020

«Բավարիան» գլխավորեց եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբների վարկանիշային նոր աղյուսակը: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ աղյուսակը գլխավորել է «Բավարիան»: Մյունխենյան ակումբը ՉԼ-ի կիսաեզրափակչում «Լիոնի» նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո շրջանցել է Մադրիդի «Ռեալին»: «Ռեալն» ու «Բավարիան» այս պահին ունեն 134-ական միավոր, սակայն այս մրցաշրջանում «Ռեալը» վաստակել է 17, իսկ «Բավարիան»՝ 34 միավոր, ինչը առավելություն է տալիս բավարական թիմին: Աղյուսակի լավագույն տասնյակում են նաև «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Սևիլյան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»:

Նմանատիպ նյութեր