1604 դիտում
20:28 20-08-2020
ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով՝ մասնավորապես նշելով.
«Տիկին նախագահ,
հարգարժան գործընկերներ,
տիկնայք եւ պարոնայք,
ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարեւոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում: Եթե ես մի բառով պատասխանելու լինեի, թե ինչպես պետք է աշխարհը պայքարի սրա դեմ, ես վստահաբար կասեի՝ բազմակողմանիությամբ: Եւ Միջխորհրդարանական միությունը՝ որպես ամենահին կազմակերպություն, որն իր հիմքում ունի բազմակողմանիություն, ամենահամապատասխան հարթակներից մեկն է վերոնշյալ խնդիրների քննարկման համար:
Ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով ուղիղ սպառնալիք է բոլոր երկրների քաղաքացիների համար: Այն մշտական համընդհանուր սպառնալիք է, որը չի ճանաչում սահման կամ կրոն եւ մարտահրավեր է, որին միջազգային հանրությունը միասին պետք է դիմակայի: Ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել այս սպառնալիքի դեմ իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով, վճռականությամբ եւ լիարժեք համախմբվածությամբ:
Մեր օրերում ահաբեկչությունը նաեւ պրոքսի պատերազմների մի դրսեւորում է: Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից: Համաշխարհային հանրությունը կարող է տուժել այսպիսի խելահեղ գործողություններից, եւ խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծապես կարեւորում է բազմակողմանի միջազգային համագործակցության ընդլայնումն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում եւ հետամուտ է ՄԱԿ-ի բոլոր համապատասխան կոնվենցիաների եւ այլ միջազգային իրավական գործիքների լիակատար իրագործմանը:
Մենք՝ խորհրդարանների նախագահներս, աշխարհում ժողովրդավարության եւ խաղաղության աջակցման շրջանակում պետք է սատարենք Միջխորհրդարանական միության ջանքերին, որը կարեւորագույն երաշխիք է ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարելու ու աշխարհում ահաբեկչության նոր զոհեր չունենալու համար:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Նմանատիպ նյութեր
1703 դիտում
20:13 24-10-2019
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1198 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1402 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ