211652_close_icon
views-count2461 դիտում article-date 20:15 20-08-2020

Նաիր Տիկնիզյան. Պարտավոր եմ արդարացնել մարզչի վստահությունը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հայազգի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի «Զենիթի» հետ խաղը (1:2), հայտնում է Armsport.am-ը: «Երկակի տպավորություններ ունեմ: Մի կողմից ուրախ եմ, որ դուրս եկա խաղադաշտ, իսկ մյուս կողմից՝ արդյունքը լավագույնը չէր: Մեզ մի փոքր չհերիքեց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր միշտ մեր կողքին են: Դա մեզ առաջ է մղում: Դաշտ էի դուրս եկել առջևի գծին ագրեսիվություն հաղորդելու, պրեսինգի դիմելու համար: Դատելով ամեն ինչից՝ Վիկտոր Միխայլովիչը ինձ մոտ առաջընթաց է նկատում: Ես իմ հերթին պարտավոր եմ արդարացնել այդ վստահությունն ու ամեն խաղին ավելացնել: Անկասկած, մեր խաղն ուժեղացել է՝ հունիսի համեմատ: Բայց ավելի լավ արդյունքներ ենք ակնկալում, այդ իսկ պատճառով առջևում շատ աշխատանք ունենք անելու»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր