211652_close_icon
views-count137643 դիտում article-date 17:42 20-08-2020

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունը «Ազնավուր» սրճարանում իրականացրել է հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզվող հայ օրենքով գող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 19-ին, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներով Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող «Շառլ Ազնավուրի» սրճարանից քրեական ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Գևորգ Գրիգորյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Ուֆայի Գևորիկն» է և միջազգային մակարդակով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր