211652_close_icon
views-count1833 դիտում article-date 16:16 20-08-2020

«Բավարիան» և ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվիրեցին «Այաքսին»

Հոլանդական «Այաքսը» Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանը կսկսի խմբային փուլից: Բանն այն է, որ «Բավարիան» և ՊՍԺ-ն արդեն խմբային փուլի ուղեգիր էին նվաճել ազգային առաջնություններում հաղթանակների շնորհիվ: Դա նշանակում էր, որ ՉԼ-ի ուղեգրերից մեկը բաժին կհասնի այն երկրի թիմին, որը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ դա՝ Նիդերլանդներն էին: Եթե ՉԼ-ում «Լիոնը» կամ «Լեյպցիգը» հաղթանակ տանեին, այդ դեպքում «Այաքսը» ստիպված պետք է մասնակցեր ՉԼ-ի որակավորման փուլին: Հիշեցնենք՝ Ամստերդամի «Այաքսը» երկրի գործող չեմպիոնն է:

Նմանատիպ նյութեր