211652_close_icon
views-count1940 դիտում article-date 15:20 20-08-2020

Կալիֆոռնիայում հրդեհների մարման ժամանակ ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով օդաչուն մահացել է

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով սրահում գտնվող միակ օդաչուն մահացել է, հայտնում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-8644419/California-reeling-20-wildfires-10-849-lightning-strikes.html?ito=social-facebook&fbclid=IwAR3rqGuWelhnHBw-NWXjkuHOkFCH5u42oWETrRgvp_C3F7_xJ4s5z-hWImI]Daily Mail[/url] պարբերականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Ֆրեզնո շրջանում։ Նշվում է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հայտնի է, որ Bell UH-1H ուղղաթիռում միայն մի օդաչու է եղել, որի ինքնությունը դեռևս չի հաստատվել։ Ուղղաթիռը մասնավոր սեփականության է պատկանել, սակայն այն պայմանագրով տրվել է կառավարությանը՝ արտակարգ իրավիճակների դեմ պայքարի համար։ Տեղեկությունների համաձայն՝ օրերս երկու տասնյակ հրդեհների հետևանքով ավելի քան 22 000 մարդ է տարհանվել։ Նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Կալիֆոռնիայի Անտառտնտեսության և հակահրդեհային պաշտպանության վարչությունից հայտնել են, որ վերջին 72 ժամվա ընթացքում նահանգում մոտ 10 849 կայծակի հարվածի հետևանքով ավելի քան 367 հրդեհի նոր օջախ է առաջացել։ Տարբեր գնահատականներով՝ մինչ այժմ նահանգում հրդեհի հետևանքով ընդհանուր 330 000 ակր հողատարածք է այրվել։

Նմանատիպ նյութեր