211652_close_icon
views-count1337 դիտում article-date 14:10 20-08-2020

Արցախի նախագահն ընդունել է Անդրանիկ Քոչարյանին․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Երկրի ղեկավարը նշել է, որ մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ուժային կառույցներում շարունակական բարեփոխումների իրականացումը կենսական պահանջ է, և այդ իմաստով օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը կարևոր դերակատարում ունի: Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախանշված խնդիրների պատշաճ լուծման համար կա անհրաժեշտ կամք և պատրաստակամություն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ռազմաքաղաքական համատեքստում տարածաշրջանային զարգացումների, դրանցից բխող մարտահրավերների և անելիքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր