211652_close_icon
views-count1228 դիտում article-date 13:44 20-08-2020

Հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրս բերման սահմանված կարգը խախտողը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխողը կտուգանվեն 100.000-200.000 դրամի չափով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հատատեղերի օգտագործման, բնափայտի մթերման և դուրս բերման սամանված կարգը խախտելու, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելու համար նախատեսված տուգանքի մասին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100.000-200.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի (200.000-400.000 ՀՀ դրամ) չափով:

Նմանատիպ նյութեր