211652_close_icon
views-count870 դիտում article-date 12:41 20-08-2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 24-ից 28-ը կգտնվի արձակուրդի մեջ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 24-ից 28-ը կգտնվի արձակուրդի մեջ։ Վարչապետը համապատասխան որոշումը ստորագրել է այսօր՝ օգոստոսի 20-ին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ»,- ասված է որոշման տեքստում։ Միևնույն ժամանակ, վարչապետը օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ արձակուրդ է տրամադրել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին։ «Գեղամ Շախբազյանի արձակուրդում գտնվելու ընթացքում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը»,- ասված է որոշման տեքստում։

Նմանատիպ նյութեր