211652_close_icon
views-count2238 դիտում article-date 11:37 20-08-2020

Գերմանիայում կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար դիտարկում են քառօրյա աշխատանքային շաբաթվան անցնելու տարբերակը

Գերմանիայի աշխատանքի նախարար Հուբերթուս Հայլը վստահ է, որ աշխատանքային շաբաթը 4-օրյա դարձնելը կօգնի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանը, գրում է lenta.ru կայքը՝ Sueddeutsche Zeitung-ին հղումով: Ավելի վաղ IG Metall արտադրական արհմիության ղեկավար Յորգ Հոֆմանն առաջարկել էր նոր ռեժիմի անցնելու մասին մտածել, քանի որ այն «այնպիսի ոլորտներում, ինչպիսին ավտոմոբիլայինն է, կարող է կառուցվածաքային փոփոխությունների պատասխանը լինել» և թույլ կտա պահպանել աշխատատեղերը։ Նախարարի կարծիքով՝ աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ աշխատաժամերի կրճատումը կորոնավիրուսի դեմ պայքարի համար հարմար եղանակ է։ Սակայն Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մարսել Ֆրաթցշերի կարծիքով՝ «քառօրյա ռեժիմի սահմանումը» հնարավոր է, սակայն առանց փոխհատուցման։ Նշվում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով 10,1 տոկոսի անկում է գրանցել։ Հուլիսին երկրում գործազրկությունը 6,4 տոկոս մակարդակի վրա է մնացել։

Նմանատիպ նյութեր