211652_close_icon
views-count1229 դիտում article-date 10:42 20-08-2020

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը Կամալա Հարիսին առաջադրել է փոխնախագահի թեկնածու

Կալիֆոռնիայից սենատոր Կամալա Հարրիսը պաշտոնապես առաջադրել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ժամանակ, որն անցկացվում է Միլուոքի քաղաքում (Վիսկոնսինի նահանգ)՝ վիրտուալ ռեժիմով, գրում է [url=https://www.washingtonpost.com/elections/2020/08/19/democratic-national-convention-live-updates/]Washington Post[/url]-ը։ Ելույթ ունենալով համագումարում՝ Հարրիսը համաձայն է դառնալ նշված պաշտոնի թեկնածու: Նա, ի տարբերություն համագումարի մյուս մասնակիցների մեծամասնության, ելույթ է ունեցել ոչ թե առցանց, այլ ներկա է եղել դահլիճում։ Իր ելույթում Հարրիսը խոսել է ԱՄՆ-ում կյանքի տարբեր ոլորտներում առկա կառուցվածքային ռասիզմի խնդրի մասին։ Ավելի վաղ Հարիսը առաջադրվել էր նախագահի պաշտոնում, սակայն զգալի արդյունքներ չէր գրանցել փրայմերիզում: 77-ամյա Բայդենի ընտրվելու դեպքում 55-ամյա Հարիսը, որպես փոխնախագահ, հավակնելու է կուսակցության առաջնորդի պաշտոնին։ Ընտրվելու դեպքում նա կդառնա այդ պաշտոնում առաջադրված ԱՄՆ պատմության մեջ առաջին աֆրոամերիկուհին։

Նմանատիպ նյութեր