211652_close_icon
views-count1949 դիտում article-date 10:17 20-08-2020

Լոս Անջելեսում նախատեսվում է կորոնավիրուսի համար թեստավորել 500 հազար աշակերտների

Որպես իր տեսակի առավել հավակնոտ ծրագրի մաս՝ Los Angeles Unified-ը հայտարարել է մոտավորապես 500․000 աշակերտների և 75 000 աշխատողների թեստավորման ծրագրի մասին: Գրում է [url=https://www.latimes.com/california/story/2020-08-19/coronavirus-covid-19-reopen-elementary-schools]Los Angeles Times[/url]-ը։ Լոս Անջելեսի միասնական ղեկավար Օսթին Բեյթները հայտարարել է, որ ծրագիրը դպրոցի աշխատակիցների, ուսանողների ու ընտանիքների համար կապահովի Covid-19-ի կանոնավոր թեստավորումները և շփումներին հետևելը: Թեստավորման ծրագիրը նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթվա սկզբին, իսկ լրացուցիչ ծառայությունները կմատուցվեն ամբողջ ուսումնական տարում: Ժամանակի ընթացքում թեսթավորումը հասանելի կդառնա դպրոցական բոլոր երեխաների և աշխատակիցների համար: Շրջանում հայտնել են, որ ծառայություններ կառաջարկվեն նաև այն սովորողների և աշխատակիցների ընտանիքների անդամներին, ում Covid-19-ի թեսթի պատասխանը դրական է եղել: Los Angeles Unified-ը հայտարարել է, որ նախատեսում է նոր ուսումնական տարի սկսել առցանց, քանի որ դեպքերի թիվը կտրուկ աճել է:

Նմանատիպ նյութեր