211652_close_icon
views-count2508 դիտում article-date 09:13 20-08-2020

Հայաստանում ավտոմեքենաների առևտրի ծավալները նվազել են 10,2 %-ով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 42 մլրդ 489 մլն 100 դրամ: Ըստ ՀՀ վիճա­կագրական կոմիտեի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 10.2 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենա­ների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առևտուր չկա: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարա­վոր գնորդները` ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առևտրի շրջանառությունը ևս նվազել է` կազմելով 14.2 տոկոս: Ի դեպ, մեծածախ առևտրի շր­ջանառությունն այս տարվա 6 ամիսներին պակասել է 8 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաս­տանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առևտրի և բիզնեսի վրա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր