Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան:
Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականին, Երևան քաղաքում: 2002-2013 թթ. սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան №114 դպրոցում։ Զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ, լողով, կարատեով, արևելյան մարզաձևերով, գեղասահքով, բռնցքամարտով։
2013 թ․ ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետը։ 2014 թ․ հունվարի 26-ին զորակոչվել է Բանակ: Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես հրաձգային ջոկի հրամանատար։ Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում:
2016 թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» ԱՀ «Մարտական ծառայություն», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի «Հայրենիքի պաշտպանության համար», «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի մեդալներով, «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի «2016 թ․ Ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշանով, Արցախյան գոյամարտում և ծառայողական պարտականությունները կատարելու համար «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի վկայականով:
Աղբյուրը՝[url=https://artsakhpress.am/arm/news/131094/?fbclid=IwAR1BOKHOeF84GD7KTrEcgVelDSd8-_3NCuLGQaNND_TdNnrb9-FH5tggKaQ] ԱՐՑԱԽՊՐԵՍ[/url]