211652_close_icon
views-count2436 դիտում article-date 21:34 19-08-2020

Օզբիլիսը՝ «Արարատ-Արմենիայի» կազմում ոչ մի հայ չլինելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Instagram-ի իր էջում անդրադարձել է այն փաստին, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղում հայկական թիմի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ ընդգրկված չէ: Հայ ֆուտբոլիստը հրապարակել է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը: Նշենք՝ «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:1:

Նմանատիպ նյութեր