211652_close_icon
views-count9435 դիտում article-date 19:44 19-08-2020

Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին

Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին եւ կոշտ հայտարարություններին ի պատասխան։ Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ, ում պաշտոնավարման օրոք նրանք ուժգին հարվածներ էին ստանում թե մարտի, թե դիվանագիտական դաշտերում։ Այդպիսի մի հարված էր նաեւ Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսը։ Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը նաեւ կանխատեսելի խղճուկ էր՝ «հերքենք անհերքելին» տրամաբանության մեջ։ Ադրբեջանական բանակին ինտենսիվ խորհրդատվություն ապահովող եւ ուղղակի մասնակցություն ցուցաբերող թուրք եւ իսրայելական ռազմական կադրերի մասին կարելի բազում տեղեկություններ գտնել համացանցում։ Օրինակ՝ իսրայելական դրոնների հետ կապված սկանդալների եւ ներքին հետաքննությունների տեսքով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր