211652_close_icon
views-count1236 դիտում article-date 18:17 19-08-2020

Ասիական զարգացման բանկի նախագահը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը և Հայաստանում ԱԶԲ-ի գործունեությունը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկեցին նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը և Հայաստանում ԱԶԲ-ի գործունեությունը։ «COVID-19-ը ծանր ազդեցություն է թողել բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի վրա, և շարունակում է աննախադեպ մարտահրավեր հանդիսանալ մարդկանց առողջության և տնտեսության համար», - ասել է պարոն Ասակավան։ «ԱԶԲ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելու իր հանձնառությանը այս դժվարին ժամանակներում և պատրաստ է, ըստ անհրաժեշտության, տրամադրել ֆինանսական օժանդաություն և խորհրդատվություն քաղաքականությունների մշակման գործընթացում»։ Պարոն Ասակավան և պարոն Փաշինյանը քննարկեցին Հայաստանին ուղղված ԱԶԲ ընթացիկ աջակցության պորտֆելը, այդ թվում՝ առողջապահության, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքաշինության և աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում իրականացվող ծրագրերը։ Նրանք նաև քննարկեցին երկրի մասնավոր հատվածում ներգրավվածության մեծացման հնարավորությունները, հատկապես՝ ենթակառուցվածքների և սոցիալական աջակցության գերակա ոլորտներում։

Նմանատիպ նյութեր