211652_close_icon
views-count4989 դիտում article-date 18:00 19-08-2020

Անհատներ կան, որ ծնվում են որպես հերոսներ և միայն ի սկզբանե ընտրված առիթի դեպքում է հնարավոր լինում բացահայտել իրենց մեջ բնակվող հերոսին

Անհատներ կան, որ ծնվում են որպես հերոսներ և միայն ի սկզբանե ընտրված առիթի դեպքում է հնարավոր լինում, բացահայտել իրենց մեջ բնակվող հերոսին: Անուններ կան , որ խոսուն են և պատմում են պատմություններ, դեպքեր և քայլեր, որոնք հետո պիտի դառնան պատմության մի մաս: [b]Հովսեփյան Արամ Հովհաննեսի[/b] Ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում :Դեռ դպրոցական տարիներից Արամը աչքի էր ընկնում հայրենասիրությամբ , խիզախ ու անչափ բարի ու համեստ կերպարով: Ծառայությունն իրականացնում է Ղարաբաղում ՝ Մատաղիսում, իր իսկ ցանկությամբ: «Ախպորս մոտ պիտի ծառայեմ , պիտի իր նման պատվով հայրենիքիս առաջ պարտքս կատարեմ >>,- ասել էր մեր Արամը գնալուց առաջ: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 2-3-ն ընկած ժամանակահատվածում Արամենք գտնվում էին Մատաղիսի վերջին պոստում, որին զինվորները անվանում էին <<անառակի զուգագուլպա»: Լսվում է դիրքի ավագի ձայնը, ով տագնապ է տալիս … Ոմանք տեսնելով տիրող իրավիճակը, թաքնվում են ով որտեղ կարողանում է, իսկ Արամը՝ ոչ: Դիրքի ավագի հետ միասին 19 տարին նոր լրացած այս երիտասարդը մարտ է վերցնում իր վրա, դիրքի ավագի հետ պայքարում են այնքան, մինչև երկուսն էլ հրազենային վիրավորում են ստանում: Արամը ուշագնաց է լինում, միայն առավոտյան Արամին և դիրքի ավագին կարողանում են օգնական ուժեր մոտենալ, ուշքի գալով Արամը չի ուզում լքի դիրքը, , բայց տղային մի կերպ տանում են, թշնամու հանդեպ քենով լցված, նա անգամ չի պատկերացնում , որ վիրավոր է:Հերոսը հիշում է, երբ մեքենայի մեջ էր անընդհատ ուզում էր քնել, բայց վարորդի բարձր բղավոցները թույլ չէին տալիս. «Արամ խոսիր հետս տղաս, հանկարծ չքնես, ինչ որ բան ասա Արամ, նայիր ինձ ու խոսիր» Արամին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ, ծնողները անգամ չեն իմանում, որ իրենց տղան վիրավորվել է, ասել էր՝ ոչ ոքի ոչինչ չասեք: Ծանր վիրավորվելուց և փոքր ինչ ապաքինվելուց հետո Ա. Հովսեփյանը կրկին վերադառնում է շարքեր և մինչև վերջ իրականացնում իր պարտավորությունները: Պարզվեց, որ այն տղաները, ովքեր վտանգն զգալուն պես թաքնվել էին դարձել են հերոսներ, ինչ – որ դրվագներ պատմողներ, որոնք չէին եղել, իսկ մեր Արամը լուռ լսում էր առանց որևէ բառ ասելու : Համեստ հերոսը չի սիրում խոսել իր մասին, չի նեղանում իր ժողովրդից, ամեն անգամ երբ խոսում են ապրիլյան պատերազմից Արամը միայն հետևյալն է ասում. «ինչ արել եմ առանց ինչ- որ մեկից ինչ –որ բան ակնկալելու եմ արել, պաշտպանել եմ ծնողներիս, ընտանիքս, հայրենիքս, Հայաստանս»: Մի անգամ առիթ վիճակվեց զրուցել Աննա Խալաթյանի հետ, ով Արամի մայրն է, մի քանի հարցեր տվեցի ցանկանում էի ավելին իմանալ տղայի հայրենանվեր պայքարից ու ապշեցի. Տիկին Աննան նույնքան համեստ էր, որքան Արամը «Արամն արել է այն ինչ պարտավոր էր անել, այն ինչ իր հայրն էր սովորեցրել, այն, ինչի համար ծնել եմ, ես ունեմ 3 հերոս ՝ Վահան, Սամսոն, Արամ»: Հպարտ կեցվածքով, խոսուն ու կռիվ տեսած աչքերով մեր հերոս, շնորհակալ ենք ամեն ինչի համար, խոնարհվում ենք և հպարտանում:

Նմանատիպ նյութեր