211652_close_icon
views-count4731 դիտում article-date 15:30 19-08-2020

Մարդն իր կյանքը նվիրել է բանակին, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում․ Սերժ Սարգսյանը՝ Յուրի Խաչատուրովի մասին. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

2016թ․ ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ոչ գաղտնի, ոչ բաց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/597662.html?fbclid=IwAR0Irf2FRG8Ju77oC4YYa1QbCnjwiFn1Vld7joAbPVvVWnT4OZYFdQ4xdoU]News.am[/url]-ը։ «Ես ձեզ կոչ եմ անում դատել փաստերով։ Համանախագահների՝ ապրիլի 12-ի հայտարարությունում հստակ գրված է, որ ուժի մեջ է 1994թ․ անժամկետ համաձայնագիրը․ եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Համանախագահներն էլ հո չեն կարող խաբել, չեն կարող ապատեղեկատվություն տալ»,- ասաց նա։ Սերժ Սարգսյանը նաեւ մանրամասներ պատմեց, թե ինչպես էր կազմակերպվել հանդիպումը։ «Ինձ զանգահարել է գեներալ Խաչատուրովն, ասել, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը եւ ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպելու եւ խոսելու հրադադարի թեմայով։ Գեներալ Խաչատուրովն ասել է՝ որոշ ժամանակ հետո ձեզ կպատասխանեմ եւ պատասխանել է, որ այո, ինքը պատրաստ է հանդիպման Թբիլիսիում։ Ինչու Թբիլիսիում՝ որովհետեւ մոտ է, ռազմական գործողությունները վերսկսելուց հետո կարճ ժամանակում նա կարող էր հասնել Հայաստան, որովհետեւ, ակնհայտ է, չէ՞, որ գլխավոր շտաբն է ղեկավարում այդ ամբողջ ռազմական գործողությունները, որն արել է շատ լավ եւ ես գոհ եմ գլխավոր շտաբի կատարած աշխատանքից եւ անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից։ Նրան պատասխանել են, որ Ադրբեջանցիները չեն ցանկանում հանդիպել Թբիլիսիում, ցանկանում են հանդիպել Մոսկվայում, ակնհայտ է՝ ինչու, որովհետեւ ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության։ Եվ գերենալ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա»,- ասաց երրորդ նախագահը։ Անդրադառնալով Խաչատուրովի՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողով չներկայանալուն, Սերժ Սարգսյանը նշեց, որ դրա շուրջ մի քանի անգամ զրուցել է Խաչատուրովի հետ, հորդորել է մասնակցել, սակայն նա չի համաձայնել։ «Ես ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը: Խաչատուրովն իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությանը։ Խաչատուրովը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել մեր հաղթանականերում։ Խաչատուրովը ուղնուծուծով զինվորական է, գեներալ է, նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները։ Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, թե ռազմական գործողությունները սկսելու պահին բիլիարդ էր խաղում։ Նույնիսկ հանձնաժողովի ժամանակ, երբ խոսակցություն գնաց, ասեցի, որ մեկ անգամ եւս կհորդորեմ Խաչատուրովին մասնակցելու նիստին, այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը»,- նշեց նա։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին՝ պատասխանատվություն զգո՞ւմ է Ապրիլյան պատերազմի զոհերի համար, պատրա՞ստ է ներողություն խնդրել նրանց ընտանիքներից։ Ի պատասխան երրորդ նախագահն ասաց, որ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել ոչ միայն Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների եւ զինվորների, այլեւ արցախյան առաջին պատերազմում բոլոր զոհվածների համար։ «Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր այն զինվորների եւ սպաների համար, ովքեր զոհվեն են 88թ․սկսած ՝ թույլ տվեք ասել՝ մինչեւ այսօր։ Այո, ես պատասխանատվություն կրում եմ, բայց ձեր ասածը, կարծում եմ՝ տեղին չի, այստեղ ներողություն բառը ճիշտ բառը չի, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում, իմ խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին եւ կոչ եմ անում բոլորին շատ ուշադիր լինել այդ ընտանիքների նկատմամբ։ Եվ այստեղ խնդիրը միայն զոհվածները չեն, նահատակները չեն, խնդիրը կայանում է նրանում, որ հասարակության ճիշտ վերաբերմունքն այն խթաններից մեկն է, որ մեր այսօրվա եւ վաղվա սպաներին եւ զինվոներին պետք է դրդի, համոզի, որ նրանք շատ ամուր պահեն մեր հայրենիքի սահմանները եւ, Աստված չանի, եթե անհրաժեշտություն լինի, դա անեն իրենց կյանքի գնով։ Դա մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է, անկախ նրանից, որ շատերը դրանից խուսափում են, բայց ներողությունն այն բառը չէ, կներեք։ Մենք հաղթել ենք, այսօր ունենք ազատ, անկախ Արցախ, մարտունակ զինված ուժեր, սա նաեւ մեր զոհված տղաների գործի արդյունքն է»,- ասաց նա։ Հարցին՝ ինչու ապրիլյանից հետո իշխանություններին ուղղված մեղադրանքներին ավելի վաղ չէր անդրադարձել, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսել, իսկ հետո նպատակահարմար չի գտել։ «Կեղծիքները, որ հրապարակվում էին, նեղ շրջանակներում էին դրանք շրջանառվում, մենք պարբերաբար իրականացնում էինք սոցիոլոգիական ուսումնասիրություններ եւ այդ ուսումնասիրությունների արդյունքները մեզ համար գոհացուցիչ էին։ 80 տոկոսից ավելին՝ մեր հանրությունը համարում էր, որ դա հաղթանակ էր։ Իսկ հետո նպատակահարմար չէր, որովհետեւ արդեն 2018թ․ ապրիլյան իրադարձություններից հետո շատ դժվար էր հանգիստ պայմաններում խոսել ապրիլյան պատերազմի մասին։ Անհրաժեշտություն կար, ինչպես այն փոքրիկ տեսաուղերձներում էի ասել, որ մարդիկ ժամանակի ընթացքում գան նորմալ վիճակի, հուզական վիճակը վերջանա եւ ունակություն ունենային հանգիստ լսելու այն, ինչը իրականություն է»,- նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութերում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր