211652_close_icon
views-count2960 դիտում article-date 16:21 19-08-2020

Որևէ ադրբեջանական ինքնաթիռ չի հատել շփման գիծը, որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել․ Սերժ Սարգսյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Tert.am

Որևէ ադրբեջանական ինքնաթիռ չի հատել շփման գիծը, իսկ ոչնչացված ԱԹՍ-ները առաջին գծից առավելագույնը 10-11 կմ հեռավորության վրա են եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսին՝ պատասխանելով [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373825]Tert.am[/url]-ի հարցին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։ «Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու Ստեփանակերտը։ Այսինքն` եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիները մեզ ուղղակի խղճացել են, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ եք նրանցից, չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց նախագահը։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ հակաօդային պաշտպանության մասին խոսելիս պետք է տարբերակել՝ ռազմական ինքնաթիռը, հետախուզական անօդաչու թռչող սարքերը և հարվածային ԱԹՍ-ները։ «Քառօրյայի ընթացքում 9 ԱԹՍ է ոչնչացվել ՊԲ մարտիկների կողմից, այնուհետև ապրիլ ամսին` ևս 8-ը։ Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել։ Այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- նշեց նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373825]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր