211652_close_icon
views-count3320 դիտում article-date 15:48 19-08-2020

Ապրիլյանի ժամանակ մենք զինամթերքի պակաս չենք ունեցել. եղել է որոշ ժամանակակից սպառազինության խնդիր, բայց դա խոչընդոտ չի եղել մեր հաղթական գործողությունների համար. Ս. Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Ոչ միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, այլև հիմա և ոչ միայն մենք, այլև բոլոր զինված ուժերը միշտ ունենում են լավագույն, ամենաժամանակակից սպառազինության կարիք: Սա ակնհայտ է: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373804]Tert.am[/url]-ը, այս մասին Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ապրիլյան հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը խոսել է սպառազինության պակասից, որ 2016-ին եղել է՝ նշելով, որ մեր սպառազինությունը ոչ համահունչ է եղել Ադրբեջանի ձեռք բերածին: Սարգսյանը նախ ընդգծեց, որ հանձնաժողովին վերաբերող հարցերի այժմ չի պատասխանի, բայց ինչ վերաբերում է սպառազինությանը, ասաց. «Բայց մենք 2016-ի ապրիլին առաջին անգամ օգտագործել ենք այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են գտել այդ զինամթերքն օգտագործող հրամանատարները: Մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Այո, մենք ունեցել ենք շատ ժամանակակից որոշ սպառազինությունների խնդիր, բայց դա բնավ խոչընդոտ չի հանդիսացել մեր հաղթական գործողությունների համար»: Սարգսյանն ընդգծեց՝ դեռևս 2008-ին ռուս-վրացական պատերազմի օրերին ՀՀ-ն հարևան, բարեկամ Իրանից ներկրել է հսկայական քանակությամբ դիզվառելիք, բենզին և հաց. «Դրանք ոչ միայն մինչև Ապրիլյան պատերազմ, այլ մինչև իմ հրաժարականի օրը եղել են որպես պետական ռեզերվներ: Բացի դրանից, ՊՆ-ն մշտապես կուտակել և Ապրիլյանի նախօրեին ունեցել է բավարար անձեռնմխելի պաշար: Այո, մենք չենք ունեցել և տևական ժամանակ չենք ունենալու բոլոր լավագույն զինատեսակները, բայց միշտ եղածով մենք կատարել ենք մեր խնդիրը, և վստահ եմ, որ միշտ այդպես էլ լինելու է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ թեև Սարգսյանը խոսում է Ապրիլյան պատերազմի մասին միֆերից, բայց հենց իր ղեկավարման օրոք վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանն է խոսել անորակ վառելիքի մասին, որի պատճառով զինտեխնիկան չի աշխատել, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց. «Կարեն Կարապետյանը ևս հրավիրվել է հանձնաժողով, պատասխանել է հարցերին. կարծում եմ՝ նրանք բավարարված կլինեն դրանով»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր