211652_close_icon

Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. Գեւորգ Պետրոսյան

views-count5185 դիտում article-date 14:04 18-08-2020
Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն. բա ինչի՞ նույն պարգեւատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ «Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ... Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ... Էս ի՞նչ եք խոսում... Ո՞նց թե նախարարը ծառա է: Ծառային տերը չի ընտրու՞մ: Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել... Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ եւ արագաշարժ... Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. Ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը... Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն... Բա ինչի՞ նույն պարգեւատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին: Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը... Չէ, վայ, մոռացա... Վերջիններս ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել... Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռով չի...»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր