211652_close_icon
views-count3765 դիտում article-date 13:07 18-08-2020

COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը շուկայում կհայտնվի դեկտեմբերի վերջին

COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը հավանության արժանանալուց հետո կարող Է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/1025229.html]Արմենպրես[/url]»-ը, հայտարարել Է Sinopharm պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ, կուսակցական կոմիտեի քարտուղար Լյու Ցզինչժենը: «Ապրիլի 27-ին Պեկինի Կենսապատրաստուկների հետազոտական ինստիտուտն սկսել Է ապակտիվացված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հունիսի 28-ին հրապարակվել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլի արդյունքները, հունիսի 23-ին Sinopharm-ը Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռնամուխ Է եղել միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլին: Միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո կարելի Է անցնել ապակտիվացված պատվաստանյութին հավանություն տալու փուլին, սպասում ենք, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը պատվաստանյութը կկարողանա հայտնվել շուկայում»,-Լյու Ցզինչժենի խոսքը մեջբերում Է «Չժունգո վան հրատարակությունը:

Նմանատիպ նյութեր