211652_close_icon
views-count3779 դիտում article-date 09:50 18-08-2020

Հակոբ Սիմիդյանն առողջապահության նախարարի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է` խոսվում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վերջին ժամանակներս լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արման Սահակյանը Հակոբ Սիմիդյանի ընկերն է եւ այդ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նրա լոբբինգն է անում՝ ասելով, թե նա է ամենահարմար և ընդունելի թեկնածուն՝ ասելով, թե միակ մարդն է, որ կարող է այդ ճգնաժամային իրավիճակից դուրս հանել ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մեկնաբանության համար դիմեց Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, որը հերքեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. «Չկա նման բան: Առողջապահության նախարարի հարց չի քննարկվել, հետեւաբար ես որեւէ թեկնածուի մասին չեմ խոսել, որեւէ թեկնածու չեմ առաջադրել»: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր