211652_close_icon
views-count2724 դիտում article-date 09:13 18-08-2020

Երևանի քաղաքապետարանը մոտ 6 մլն դրամ է հատկացրել «Երևանտրանս»-ին՝ ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը, որպես աջակցություն, 5 մլն 982 հազար դրամ հատկացրել է «Երևանտրանս» ընկերությանը՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 1-ին դադա­րեցվել էր հանրային տրանսպորտի գործունեությունը, և այն վերաբացվել էր միայն մեկուկես ամիս անց` մայիսի 15-ին, անվտանգության որոշակի կանոններով, այդ թվում` կանգնած ուղևորներ տեղափոխելու արգելքով: Եվ, ահա, երբ հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցները պետք է նաև ախտահանվեն, ուղևորափոխադրող ընկերությունները դժգոհեցին, թե չեն կարող այդքան գումար հատկացնել յուրաքանչյուր օր դրանք ախ­տահանելու համար: Եվ այս որոշումը նպատակ ունի փոխհատուցել նրանց վնասները: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 6 մլն դրամ է կազմել ուղևորափոխադրամիջոցների հուլիս ամսվա աշխատահանման աշխատանքները: Բացի այս, մեկ այլ որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին քաղաքապետարանի կողմից հատկացվել է 62 մլն դրամ` Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում կատարված և չվճարված ծախսերի փոխհատուցման նպատակով»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր