211652_close_icon
views-count2853 դիտում article-date 21:36 17-08-2020

Պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

Օգոստոսի 17-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր նոր ուսումնական փուլ նախորդից պետք է տարբերվի որակական ցուցանիշներով, իսկ առաջադրված խնդիրները կատարել և հավանական մարտահրավերներին դիմագրավել կարող են միայն համակողմանի պատրաստված, գաղափարապես հասուն և բարոյամարտական անհրաժեշտ որակներով օժտված զինծառայողները: Նոր ուսումնաշրջանը այս առումով ընձեռում է նոր հնարավորություններ, որոնցից լիարժեք կերպով օգտվելը, գտնվում է յուրաքանչյուրի անձնական ու կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում: Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը: Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր