211652_close_icon
views-count6527 դիտում article-date 21:12 17-08-2020

ԱՄՆ-ում մոտոարշավորդը 340 կմ/ժ արագության վրա վայր ընկնելով մոտոցիկլետից, ընդամենը թեթև կապտուկներ է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում NHRA Northwest Nationals մոտոմրցաշարի որակավորման փուլում անհավանական դեպք է գրանցվել: Մոտոարշավորդներից մեկը՝ Բո Լեյնը, չի կարողացել կառավարել մոտոցիկլը և ընկել է 340 կմ/ժ արագության վրա: Երբ մրցումներն ավարտվել են և թվացել է, թե մարզիկի համար ամենաբարդ պահը անցել է, նա հանկարծակի կորցրել է մոտոցիկլի կառավարումը և բախվել մրցուղու պատնեշին: Լեյնը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն չնայած տեղի ունեցած սարսափելի կադրերին, նա ընդամենը մի քանի կապտուկ և քերծվածք է ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր