211652_close_icon
views-count2024 դիտում article-date 12:04 17-08-2020

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5, ընդհանուր մեկուսացված է 9 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8046 փորձանմուշի հետազոտություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր