211652_close_icon
views-count4044 դիտում article-date 13:35 17-08-2020

Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել

Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին։ Սա նախատեսված է օգոստոսի 15-ի №480 որոշմամբ, որն այսօր պաշտոնապես հրապարակվել է Ազգային իրավական համացանցային պորտալում, հայտնում է BELTA-ն։ Ըստ փաստաթղթի՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի եւ 2008 թվականի հուլիսի 23-ի «Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի մասին» №424-З օրենքի 9-րդ հոդվածի համաձայն բելառուսական կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին։ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է օպերատիվորեն նախապատրաստել կառավարության հետագա աշխատանքի վերաբերյալ փաստաթղթերը։ Այդ ժամանակ նա նշել էր, որ կառավարությունը հիմնականում ձեւավորված է։ Միաժամանակ հավելել էր, թե հնարավոր է, որ որոշ նրբերանգներ լինեն։

Նմանատիպ նյութեր