211652_close_icon
views-count2676 դիտում article-date 15:34 16-08-2020

Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․ Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ_Կարմիր_շուկա_Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազմաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում: Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակն ուներ: Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը_Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս: Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ-Կարմիր-շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին: Հընթացս նոր թափ են ստացել նաև ներհամայնքային-ճանապարհների-սալապատման աշխատանքները: Բարեկարգ համայնքներ ունենալը երկրի բարեկեցիկ ապագան կառուցելու նախապայմաններից է»,- գրել է նա՝ գրառմանը կից հրապարկելով տեսանյութ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր