211652_close_icon
views-count18876 դիտում article-date 23:25 15-08-2020

Մինսկում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հրաժեշտ են տվել բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ զոհված 34-ամյա Ալեքսանդր Տարայկովկսուն: Մինսկցիները այցելել են զոհվածի ընտանիքի տուն, իրենց ցավակցությունը հայտնել ընտանիքի անդամներին: Իսկ «Պուշկինսկի» մետրոյի առջև հրապարակում մարդիկ ծաղիկներ են դրել՝ այդպիսով իրենց հիշատակի տուրքը մատուցելով Ալեքսանդր Տարայկովկսուն: Պաշտոնական Մինսկը հայտնել էր, որ Տարայկովսկու ձեռքում պայթուցիկ սարք է եղել, որի պայթյունից էլ նա զոհվել է: Սակայն երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ արձանագրված էր դեպքի պահը և այնտեղ որևէ պայթյուն չէր երևում: Տարայկովսկին կանգնած էր հատուկջոկատայինների առջև, վերջիններիս շարքից կրակոց է հնչում և Ալեքսանդրը վայր է ընկնում: Ալեքսանդրին հուղարկավորել են հսկայական ավտոշարասյան ուղեկցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր